• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ ՕԴԵՍԱՅՈՒՄ

28 սեպտեմբերի, 2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ ՕԴԵՍԱՅՈՒՄ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2019թ-ի սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքի հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Օդեսայի հայ համայնքի և ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված՝ ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելությունը։
Տոնական արարողության սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ազգային օրհներգները։
Հանդիսավոր ձեռնարկի սկզբին ներկաներին հայկական օջախում նախ ողջունեց և իր երախտիքի խոսքը հայտնեց Օդեսայի հայ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը։ Հայ դիվանագետը մասնավորպաես խոսեց հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մերթ ընդ մերթ ձեռք բերված և կորցրած անկախության և պետականության, դարեր շարունակ ընթացող ազատության համար պայքարի և զրկանքների, հայ մշակույթի և հոգևորի կարևորագույն դերի մասին հայապահպանման գործընթացում։ Գ․Պետրոսյանը նշեց, թե որքան կարևոր ու թանկագին է յուրաքանչյուր հայի համար հսկայական զրկանքների գնով ձեռք բերված Հայաստանի անկախությունը։
Հայկական կողմի ելույթները եզրափակեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Ողջունելով և շնորհակալական խոսքն ուղղելով ներկաներին, դեսպանը նախ հակիրճ խոսեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար անցած 28 տարիների քարքարոտ ու դժվարին ճանապարհի մասին, ներկայացրեց նոր Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ԼՂ հիմնախնդրի և ադրբեջանական կողմի վարած ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականության մասին։ Դեսպանը խոսեց նաև Օդեսայի շրջանում հայկական հետքի և հայ համայնքի կողմից ինչպես շրջանի, այնպես էլ՝ քաղաքի կյանքում թողած վառ հետքերի և ազդեցության մասին՝ մասնավորապես անդրադառնալով հայ և խորհրդային գիտնական Վասիլի Թահիրովի կողմից հիմնադրված խաղողի և գինեգործության «Թահիրովի ինստիտուտի» գործունեությանը։ Իր ելույթի ավարտին Տ․Սեյրանյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ձեռնարկի հովանավորներին և կազմակերպիչներին, մասնավորապես Օդեսայի հայերի միությանը՝ նախագահ Սամվել Տիգրանյանի գլխավորությամբ, «Ծիածան» բարեգործական հիմնադրամի նախագահ Մեսրոպ Խաչատրյանին, Ուկրաինայի հայերի միության Կանանց կոմիտեի նախագահ Աննա Գևորգյանին։
Ուկրաինական կողմից ողջույնի և շնորհավորական խոսքերով ելույթներով հանդես եկան Օդեսայի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Դիմչոգլոն, Օդեսայի փոխքաղաքապետ Պավել Վուգելմանը և Օդեսայում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Օրլովը։
Հայաստանի Հանրապետության 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ձեռնարկը հարուստ էր նաև իր մշակութային մասով։ Գրեթե ողջ երեկոյի ընթացքում ներկաների առջև ելույթներով հանդես եկան Օդեսայի «Grand Orchestra» սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, բալետի մենակատարները և երգչուհի Սիրանուշ Մինասյանը։ «Grand Orchestra»-ի հիմնադիր և գլխավոր դիրիժորն է Վիտալի Կովալչուկն, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ Գայանե Հարությունանը։
Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին Օդեսայում հավատարմագրված գլխավոր և պատվավոր հյուպատոսությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, շրջանային և քաղաքային, գործադիր և օրենսդիր մարմինների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: