• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը հանդիպեց Ուկրաինայի Խերսոն մարզի նահանգապետ Յուրի Գուսևի հետ Խերսոնում 11-րդ միջազգային ագրոարդյունաբերական ֆորումի շրջանակներում

18 հուլիսի, 2019
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը հանդիպեց Ուկրաինայի Խերսոն մարզի նահանգապետ Յուրի Գուսևի հետ Խերսոնում 11-րդ միջազգային ագրոարդյունաբերական ֆորումի շրջանակներում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2019թ. հուլիսի 18-20-ը Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը մասնակցեց Ուկրաինայի Խերսոն քաղաքում անցկացվող “AGROPORT SOUTH KHERSON 2019” 11-րդ միջազգային ագրոարդյունաբերական ֆորումին:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, օտարերկրյա պատվիրակություններ, տարածաշրջանների ագրոարդյունաբերական գործընկեր-համալիրների ղեկավարներ, գիտնականներ, ինչպես նաև Ուկրաինայի տարբեր մարզերից գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչներ։ Ֆորումի մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան այցելելու միջազգային ագրոարդյունաբերական ցուցահանդես, Խերսոնի մարզի տարբեր համայնքների կողմից ներկայացված ագրարային ներդրումային նախագծերի մարզային բորսա, ինչպես նաև ծանոթանալ մարզի ներդրումային, ագրոարդյունաբերական արտադրության ոլորտում ձեռքբերումներին և նվաճումներին։

 Ֆորումի շրջանակներում Գ.Պետրոսյանը հանդիպեց Խերսոնի նորանշանակ նահանգապետ Յուրի Գուսևի հետ: Հանդիպման ժամանակ գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Յու.Գուսևին նահանգապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և նշեց երկու երկրների միջև փոխադարձ կապերի զարգացման կարևորությունն ու հեռանկարայնությունը: Զրույցի ընթացքում բարձրացվեցին տեղի հայկական համայնքի գործունեության հետ կապված արդիական հարցեր: Կողմերն անդրադարձան մշակութային և հումանիտար, տնտեսական ոլորտներում երկու պետությունների և համայնքների միջև հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությանը, համատեղ նախագծերի իրականացմանը։ Քննարկվեց նաև Խերսոնի մարզի և Հայաստանի որևէ մարզի միջև քույր-մարզեր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, որը ենթադրում է մշտական բարեկամական կապերի ամրապնդում, պատմամշակութային արժեքների փոխադարձ ծանոթություն և տնտեսական ոլորտում համագործակցություն:

  Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել հայկական մշակույթի օրեր Խերսոնում և խերսոնյան՝ Հայաստանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: