• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված միջոցառում

24 ապրիլի, 2019
Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված միջոցառում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

      Ս.թ. ապրիլի 24-ին Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

      Հիշատակի սրբոց կարգ մատուցվեց Օդեսայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Աբգար Քելեջյանի կողմից:

      Միջոցառմանը ներկա էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, Օդեսայի հայ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը, Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներ, ուկրաինահայեր: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հուշարձանին, որից հետո տեղի ունեցավ մոմավառություն:

      Միջոցառմանը ելույթ ունեցավ Գ.Պետրոսյանը՝ նշելով, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործություն է, որը դատապարտվում է միջազգային հանրության կողմից: Ցեղասպանության ժխտումը ոչ միյան ցեղասպանության ենթարկված ազգի իրավունքների և արժանապատվության խախտում է, այլ խաթարում է միջազգային իրավունքի և համամարդկային բարոյականության հիմքերը, խոչընդոտում է ազգերի և ժողովուրդների միջև հարաբերություններին: Հյուպատոսը կարևորեց, որ ցեղասպանության դեմ միջազգային պայքարը մեր արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է կազմում: Ոչինչ չի մոռացվել, և մեր կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում»:

      Այնուհետև, Օդեսայի հայ երիտասարդների կողմից կազմակերպվեց ֆլեշմոբ, որից հետո Հայկական մշակույթի կենտրոնում բեմադրվեց ներկայացում՝ կազմակերպված Օդեսայի կիրակնօրյա դպրոցի կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: