• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի 15-ամյակին նվիրված միջոցառում

10 մարտի, 2019
Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի 15-ամյակին նվիրված միջոցառում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2019թ. մարտի 10-ին Օդեսայի հայկական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվ. երկօրյա դպրոցի 15-ամյակին և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումը,որին ներկա էին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, Ուկրաինայի ԱԳՆ և այլ պետական հաստատությունների և տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր շնորհավորական խոսքում դեսպան Տ.Սեյրանյանը վստահեցրեց, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունըև Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կշարունակեն ընդլայնել և խորացնել կրթօջախի հետ կապերն ու համագործակցությունը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Օդեսայի հայ համայնքի ղեկավարությանը,ուսուցիչներին, ծնողներին՝ հայ երեխաների հայեցի կրթութան և դաստիարակության գործում անմնացորդ նվիրումի համար: Հայ դիվանագետը բարձր գնահատեց Օդեսայի մարզային և քաղաքային իշխանությունների բարեհաճությունըտարածաշրջանի հայության հանդեպ:

Օդեսայի հայ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանն Ուկրաինայի Հայերի Միության կողմից պատվոգրեր հանձնեց կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանին, դպրոցի ուսուցչական կազմին, համայնքի այլ անդամներին:

Այնուհետև, հանդիսատեսները դիտեցին Ալեքսանդր Սպենդարյանի ''Ալմաստ'' օպերայի հիման վրա բեմադրված թատերական ներկայացումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: