• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցեց Խերսոնում Խաչքարի բացման արարողությանը

18 դեկտեմբերի, 2017

 Դեկտեմբերի 18–ին Խերսոնում՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Խերսոնի քաղաքապետարանի աջակցությամբ և Ուկրաինայի Հայերի Միության (ՈՒՀՄ) կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը, որին մասնակցում էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոն, Խերսոնի քաղաքային խորհրդի պատգամավորներ, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ-ի Խերսոնի, Կիրովոգրադի, Նիկոլաևի մարզային կառույցների նախագահներ և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գլխավոր հյուպատոս Ղուլյանն իր ելույթում բարձր գնահատեց ՈւՀՄ-ի՝ ի դեմս նախագահ Վիլեն Շատվորյանի, կատարած աշխատանքները հայապահպանության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում, ինչպես նաև ՈՒՀՄ-ի Խերսոնի մարզային կառույցի ղեկավար Տիգրան Մկրտչյանի կատարած աշխատանքները :

Շնորհակալություն հայտնելով Խերսոնի քաղաքապետին աջակցության համար` Հայկ Ղուլյանը հույս հայտնեց, որ երկու երկրների վարչատարածաքային միավորների միջև համագործակցությունը չի սահմանափակվի միայն մշակույթի ոլորտով, այլ նաև կներառի առևտրատնտեսական և այլ ոլորտներ՝ ի բարորություն եղբայրական ժողովուրդների:

Խաչքարի օծման արարողության ավարտից հետո ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքային հանդիպում ունեցավ Խերսոնի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ թվում տեղակայված խաչաքարին հարող տարածքը Հայկական պուրակ անվանակոչելու հնարավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում անցկացվելիք Էքսպո ցուցահանդեսներին ու գործարար համաժողովներին Խերսոնի պատվիրակությունների մասնակցության հնարավորությանը: Կողմերը քննարկեցին նաև արդյունաբերության և նավահանգիստների շահագործման ոլորտներում հնարավոր փոխշահավետ ներդրումներին վերաբերող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: