• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցը Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք

16 նոյեմբերի, 2017

 Նոյեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանն այցելեց Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Ալլա Գինակի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար՝ նշեց տեղական մակարդակով ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը, ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:

Ալլա Գինակն իր հերթին պատրաստակամություն հայտնեց վերոնշյալ ոլորտներում համագործակցության կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով իր ջերմ բարեկամական հարաբերությունները հայերի հետ:

Հանդիպման ընթացքում խոսվեց քաղաքի պատմամշակութային հուշակոթողների, հատկապես՝ ռեստավրացիայի փուլում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու մասին (14-15 դդ.), որի վերաբացումը նախատեսվում է 2018 թ.: Քննարկվեց նաև քաղաքի պուրակներից մեկը «Հայկական զբոսայգի» անվանակոչելու հնարավորությունը:

Զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման շրջանակներում քաղաքապետի կողմից առաջարկություն եղավ Հայաստանից և Ուկրաինայից տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների փոխադարձ այցեր կազմակերպել։

Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում Բելգորոդ-Դնեստրովսկիի քաղաքապետը առաջարկեց բարեկամության և համագործակցության մասին հուշագիր կնքել Հայաստանի որևէ քաղաքի հետ և նաև ցանկություն հայտնեց մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

Այնուհետև, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը այցելեց Բելգորոդ-Դնեստրովսկիի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի և ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին:

Տեղեկանք․ Հայ Առաքելական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ուկրաինայի Հայերի Միության փոխնախագահ Լևոն Գուլյանի նախաձեռնությամբ և օդեսաբնակ բարերար Ֆելիքս Պետրոսյանի հովանավորությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: