• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցն Ուկրաինայի Կիրովոգրադի մարզ

31 հոկտեմբերի, 2017

 Հոկտեմբերի 31-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանն այցելեց Ուկրաինայի Կիրովոգրադի մարզ, որտեղ հանդիպեց Կիրովոգրադի մարզկենտրոն Կրոպիվնիցկի քաղաքի քաղաքապետ Անդրեյ Ռայկովիչի հետ։

Հանդիպանը ներկա էին նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Կոնստանտին Յառինիչը և Կիրովոգրադի հայերի միության մարզային կազմակերպության նախագահը:

Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով տեղական մակարդակով ապակենտրոնացված համագործակցության առավել զարգացման կարևորությունը, ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում։

Քաղաքապետն, իր հերթին, ընդգծեց Կրիպովնիցկիի քաղաքային իշխանությունների հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների հետ հարաբերությունների զարգացման և սերտեցման ուղղությամբ, ինչպես նաև կարևորեց տեղի հայ համայնքի դերը, որն ակտիվորեն ինտեգրված է քաղաքի տնտեսական և հասարակական կյանքին:

Կողմերը քննարկեցին առևտրատնտեսական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, որի ընթացքում քաղաքապետը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է և քաղաքային իշխանությունների անունից պատրաստակամություն հայտնեց այդ հարցում իր աջակցությունը ցուցաբերել:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրեց Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային ներուժը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կստեղծվեն այն նպաստավոր պայմանները, որոնք թույլ կտան ընդլայնել առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։

Խոսվեց նաև մշակութային համագործակցության հեռանկարների մասին, որի շրջանակներում քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց Կրոպիվնիցկիում Հայ Առաքելական եկեղեցու կառուցման գործում աջացություն ցուցաբերել հայկական համայնքային կառույցին:

Այնուհետև, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանն այցելեց քաղաքի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-հուշարձան, որի հարևանությամբ էլ նախատեսված է կառուցել Հայ Առաքելական եկեղեցին:

Կիրովոգրադի մարզ կատարած այցի շրջանականերում գլխավոր հյուպատոսը հանդիպում ունեցավ նաև Ուկրաինայի հայերի միության Կիրովոգրադի մարզային կառույցի ղեկավարության հետ, որի ընթացքում ներկայացրեց Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը, պատասխանեց ներկաների հարցերին: Համայնքային կառույցի նախագահ Տիգրան Խաչատրյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսին այցի համար՝ բարձր գնահատելով գլխավոր հյուպատոսության աշխատանքը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: