• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցեց Լվովում Ուկրաինայի Հայերի Միության եռամսակային համաժողովին

30 սեպտեմբերի, 2016

 Սեպտեմբերի 30-ին Ուկրաինայի Լվով քաղաքում կայացավ Ուկրաինայի Հայերի Միության (ՈւՀՄ) հերթական եռամսակային համաժողովը, որին մասնակցում էր Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը:

Ժողովին ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ուկրաինայի հայ համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր hայրեր: Բացման իր խոսքում ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը միաժամանակ ներկայացրեց նորանշանակ հյուպատոս Հայկ Ղուլյանին՝ շնորհավորելով նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ գործունեություն:

Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյան բարձր գնահատեց ՈւՀՄ գործունեությունը հայապահպանության և Ուկրաինայի հայ համայնքների միավորման գործում:

Հայկ Ղուլյանը նաև առանձին հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ղեկավարների և անդամների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցրին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: